Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները

Քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները

Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները պացիենտներին թույլ են տալիս պահպանել սոցիալական ակտիվությունը, իսկ վերականգնողական թերապիան նվազեցնում է կողմնակի արդյունքները:

 

Ուռուցքաբանական հիվանդությունները հին ժամանակներից են հայտնի: Դեռ եգիպտական պապիրուսներում են նկարագրվել այն հիվանդությունները, որոնց այսօր քաղցկեղ ենք անվանում: Սակայն մեր նախնիները չեն կարողացել պայքարել նմանատիպ հիվանդությունների դեմ: Ներկայումս, շնորհիվ ժամանակակից դեղպատարստուկների և տեխնոլոգիաների, իրական հնարավորություն կա բուժել շատ ու շատ պացիենտների և նշանակալիորեն երկարացնել նրանց լիարժեք կյանքը:

 

Այսօր գիտնականները հնարավորություն ունեն լիարժեք ուռուցքաբանական սկրինինգ կամ քաղցկեղի վաղ ախտորոշում անցկացնել, այսինքն, ճիշտ ախտորոշմամբ որոշել ուռուցքաբանական հիվանդությունը զարգացման սկզբնական փուլում, երբեմն նաև` մինչև դրա առաջացումը: Ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիան մի շարք առավելություններ ունի սկրինինգի այլ մեթոդների համեմատ. բարձր տեղեկատվություն, անվտանգություն, ցավի բացակայություն, ստուգման արագություն, նաև ռենտգենակոնտրաստ նյութի ներերակային ներմուծման անհրաժեշտության բացակայություն: Քաղցկեղային ուռուցքների մեծ մասը կարելի է հայտնաբերել վաղ փուլերում, երբ պացիենտի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշների դրսևորումներ չկան: Դրա համար բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ նման հետազոտություն անցկացնել:

 

Ախտորոշման հիմնական մեթոդները

 

Պացիենտների մեծ մասն ուռուցքաբանին է դիմում, երբ արդեն առկա են քաղցկեղի կլինիկական ախտանիշները: Այս դեպքում անհրաժեշտ է հաստատել հիվանդության առկայությունը, դրա տեղայնացումն օրգանիզմում, ուռուցքի չափսերը, դրա չարորակության աստիճանը և հիվանդության  զարգացման փուլերը` ճիշտ բուժման կուրս սկսելու համար: Ուռուցքի տեսակը որոշելու համար, օգտագործում են հետևյալ մեթոդները.

 

  • ռենտգենագրաֆիական հետազոտություններ, 
  • մամոգրաֆիա,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • ուլտրաձայնային տոմոգրաֆիա,
  • էնդոսկոպիկ հետազոտություններ,
  • բիոպսիա,
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
  • լաբորատոր հետազոտություններ:

 

Շատ կարևոր է, որպեսզի ախտորոշումն անցկացվի կարճ ժամկետներում, քանի որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում բուժումն անհրաժեշտ է սկսել, ինչքան հնարավոր է շուտ,  առավել ևս, երբ ուռուցքաբանական հիվանդության կասկած կա:

 

Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներն են.

 

  • քիմիաթերապիան,
  • վիրաբուժական միջամտությունը,
  • տարգետային թերապիա
  • ռադիոթերապիա (ճառագայթային թերապիա):

 

Բուժման այս բոլոր տեսակները վաղուց են հայտնի, սակայն, ժամանակակից տեխնոլոգիաների և բժշկական տեխնիկայի կատարելագործման շնորհիվ, տարեց-տարի այս հիվանդություններից մահացության թիվը նվազում է: Ներկայումս ուռուցքաբանական ախտորոշմամբ պացիենտները կարող են երկար ապրել: Բժիշկները հնարավորութուն ունեն անցկացնելու քիմիա- և տարգետային թերապիա` դեղպատրաստուկներով, ինչը նվազագույնի է հասցնում պացիենտների հիվանդանոցում գտնվելը:

 

Ժամանակակից կլինիկաները հագեցած են լավագույն սարքավորումներով, ներգրավված անհրաժեշտ մասնագետներով. ուռուցքաբան, արյունաբան, վիրաբույժ, մամոլոգ, ուրոլոգ, պրոկտոլոգ, հոգեթերապևտ և այլք: Դա թույլ է տալիս բուժման սխեմայի ընտրության դեպքում նվազագույնի հասցնել կողմնակի դրսևորումներն ու թերապիայից առաջացած անհարմարավետությունը:

 

Պացիենտներին աջակցումը/սատարումը

 

Քաղցկեղի բուժման հարցում կարևոր է հիվանդների խնամքը, նաև նրանց նկատմամբ վերաբերմունքը: Հարկ է հաշվի առնել այն պացիենտի վիճակը, ով գիտի իր ախտորոշման մասին: Անհրաժեշտության դեպքում նրա հետ պետք է աշխատի հոգեբանը կամ հոգեթերապևտը: Մի շարք առաջատար երկրներում գոյություն ունեն ուռուցքաբանական հիվանդություններով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների համար հատուկ հոգեբանական ծրագրեր: Պացիենտները պետք է միշտ կապի մեջ լինեն իրենց բուժող բժշկի հետ, ում կարող են օրվա յուրաքանչյուր ժամին զանգել և խորհրդակցել: Առավելագույնս տեղեկացված լինելը մարդուն թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել սեփական հիվանդության դեմ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

01.06.2013

Հարգելի Լիանա, բարև Ձեզ, քիմիաթերապիան յուրաքանչյուր դեպքի ու հիվանդի համար ուռուցքաբանի որոշումը խիստ անհատական է` ելնելով հիվանդության ընթացքից։ 

 

LIANA

30.05.2013

QIMIAN URUCQI DEPQUM IN4VOR 4API SAHMANAPAKUM UNI TE HNARAVORE 5-6 KURS STANAL

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ